Կենսաքիմիկոսները կարող են հետ շրջել ինքնաիմունային հիվանդությունների զարգացման ուղղությունը: Գիտնականներին հաջողվել է "թշնամուն հաղթել իր սեփական զենքով":
Ինքնաոչնչացնող հիվանդություն
Ցրված սկլերոզը շատ բարդ ինքնաիմունային հիվանդություն է, որի ընթացքում մարդու իմունային բջիջները, հատկապես T-լիմֆոցիտները սկսում են ինքնահարձակում: Հիվանդության հիմնական թիրախը աքսոն կոչվող նեյրոնային երկար թելիկներն են: Այն վնասում է ուղեղի ուղղորդիչ ուղիների և խաչվող նյարդերի աշխատանքը: Դա բերում է այնպիսի ծանր հետևանքների, ինչպիսին են վերջնական կաթվածի հասցնող շարժման խանգարումները, զգայական համակարգի, տեսողության և մտավոր աշխատանքի թուլացումը:
Ցրված սկլերոզի և այլ ինքնաիմունային հիվանդությունների հիմնական մարտավարությունը ենթադրում է իմունային համակարգի ճնշում: Բուժման համար կիրառվող դեղամիջոցները նվազեցնում են "թշնամիների կողմն անցած" իմունային բջիջների քանակը: Սակայն բուժման բացարձակապես արդյունավետ և ապահով եղանակ դեռ չի ստեղծվել:
Մըքգիլ համալսարանի հետազոտողների խումբը, Մոնրեալի համալսարանի մասնագետների աջակցությամբ, մկների մոտ ստեղծել են մարդու ցրված սկլերոզին նման ինքնաիմունային էնցեֆալոմելիտ հիվանդություն: Կենդանիներին ներարկվել է միելինի բաղադրիչ կազմող սպիտակուց և որոշ թունանյութեր: Արդյունքում մկների մոտ զարգացել է պոչի, վերին և ստորին վերջույթների կաթված:
Մկների բուժման համար հետազոտողները ստեղծել են արհեստական նյութ' երկու տարբեր'ինտերլեկին-15 և գրանուլոցիտ-մակրոֆագ սպիտակուցների GIFT15 միացություններ: Հետաքրքիր է, որ այս երկու սպիտակուցները առանձին նպաստում են իմունային համակարգի լավացմանը, սակայն միասին դրսևորում են հակառակ ազդեցություն:
Նախ, կենսաբանները փորձարկեցին GIFT15-ի արդյունավետությունը T լիմֆոցիտներից, B լիմֆոցիտներից և բջջասպաններից կազմված նոր բջջի մշակման պարագայում: 6 օր անց բջիջը հետազոտվել է, և հայտնաբերվել է, որ B լիմֆոցիտները մեծ փոփոխությունների են ենթարկվել:
Նրանք դադարեցրին պահանջված նյութերի և ցուցիչների մատակարարումը և սկսեցին հանել այլ նյութեր: Փորձարկման ընթացքում գիտնականները արդեն ցույց են տվել , որ B լիմֆոցիտները իմունային համակարգի դեմ հատկություններ են ձեռք բերում: Նրանք ճնշեցին T բջիջների գամմա ինտերֆերոնի արտադրությունը' ի պատասխան նյարդային մանրաթելի հակագենի ավելացմանը:
Հետազոտության հաջորդ քայլը նյութի փորձարկումն էր կենդանի մկների վրա:Երբ գիտնականները ինքնաիմունային հիվանդությամբ մկներին ներարկեցին GIFT15-ով մշակած նյութը, կենդանիները լիովին ապաքինվեցին: Կենսաբանները իմունային համակարգի թուլացումից բացի այլ բացասական ազդեցություններ չհայտնաբերեցին:
Մկների գլխուղեղը և ողնուղեղը ուսումնասիրելուց հետո գիտնականները հայտնաբերեցին, որ բուժման արդյունքում նյարդային մանրաթելիկները վնասող իմունային բջիջների քանակը նվազել էր:
Հետազոտության հեղինակները հավատում են, որ բջջաբուժության այս եղանակը կօգնի բուժել ցրված սկլերոզը և ինքնաիմունային այլ հիվանդությունները:
Նյութը հրապարակված է Nature Medicine ամսագրում:
Աղբյուրը' http://newsland.ru