english հայերեն русский

Սուր Անկյուն

«Սուր անկյուն» հատվածում կարող եք արտահայտել առողջապահության ոլորտին առնչվող  Ձեր գոհունակությունները, մտահոգությունները, հարցերը,  անհանգստություններն ու դժգոհությունները: Յուրաքանչյուր հարց և անհանգստություն առաջիկայում կգտնի իր պատասխանն ու պատշաճ վերլուծությունը:



Թեմա՝ առողջապահական սպասարկում

Հարց՝

N1. Մեր պոլիկլինիկայում բոլոր բժիշկները մեկը մյուսի մասնագիտական կարողությունների վերաբերյալ բարձրաձայն կասկածներ են հայտնում, նույնիսկ շփոթեցնելով հիվանդին: Ինչպես վստահենք բժիշկներին, երբ բոլորն անխտիր միմյանց փնովում են ու վատաբանում: Մեկը մյուսին հերքելու մոլուցքով վարակված սկսում են իրար հակասել: Ին՞չ մեղք ունի հիվանդը:

Հայկ

N2. Մեր երկրում հնարավոր չէ մտածել որակյալ բուժ սպասարկման մասին, քանի դեռ մեր մենթալիտետը նույնն է մնացել: Մենք սիրում ենք բողոքել, սիրում ենք դժգոհել, բայց երբ գալիս է խնդիրները բարձրաձայնելու պահը, բոլորս էլ մոռանում ենք դրանք:

 Անի

N3. Կարծում եմ ձեր "Սուր անկյունում" սրությունը պակասում է. Շատ մեղմ են արտահայտվում այցելուները: Իրականում այն, ինչ կատարվում է մեր պոլիկլինիկաներում ու հիվանդանոցներում, ավելի կոշտ որակելու կարիք ունի:

Մոնիկա

N4. Երբ փորձում ենք համեմատել արտերկրի ու հայկական բուժսպասարկումը, անչափ մեծ տարբերություն կա:  Մեզ մոտ հիվանդանոցներում շատ ակնառու է պրոֆեսիոնալիզմի պակասը, բժիշկները շատ հաճախ են այլ "գործարքների" մեջ մտնում հիվանդի հետ:

Անահիտ

N5. Մեր հիվանդանոցներում անտեսված է հիվանդների հարազատների նկատմամբ որոշակի  կուլտուրան: Վերջերս ես ականատես եղա, թե ինչպիսի արհամարհանքով ու վիրավորանքով է խոսում բժիշկը մարդկանց հետ: Անչափ վիրավորական է:

Գևորգ

N6. Այնուամենայնիվ եկեք չմոռանանք, որ հիվանդանոցային համակարգը մի փակ համակարգ է, որն ունի իր չգրված օրենքները, որոնք իրականում սարսափելի են' սկսած հավաքարարներից մինչև գլխավոր բժիշկ հիվանդը պետք է հարաբերվի այդ օրենքների շրջանակներում:

Տարոն

N7. Կոռուպցիան ու կաշառակերությունը երբեք էլ չեն վերանա մեր հիվանդանոցներից: Բոլորն էլ գիտեն այդ մասին:

Սամվել

N8.  Ես գիտեմ, որ օրենքով արգելված է աշխատանքային ժամերին բժիշկների այլ գործով զբաղվելը: Սակայն բազմիցս տեսել եմ, որ նրանք հիվանդներին թողած այլ գործով են զբաղվում: Ասենք զրուցում են դեղերի գովազդով զբաղվողների հետ, կամ էլ իրենց ժամին իրենց աշխատասենյակում չեն: Սա միայն մի պոլիկլինիկայում չի, այլ համատարած:

Նունե

N9. Արդեն վաղուց մեր երկրում պոլիկլինիկաներում բուժսպասարկումն անվճար է: Սակայն չկա այնպիսի հաստատութոյւն, որտեղ բժիշկը կամ բուժքույրը գոնե չակնարկի վճարի մասին: Ես նույնիսկ գիտեմ դեպքեր, երբ բժիշկները դժգոհում են իրենց աշխատավարձից և պարզապես նշում, որ իրենք այլ ելք չունեն, քան այցելուի դրամով ապրելը:

Աննա

N10. Կարծում եմ խոսքը նորմալ բժիշկների մասին չէ: Իմ համոզմամբ որակյալ մասնագետն անպայման և ապրուստ կունենա, և չի մնա հիվանդի տված փողի հույսին:

N11. Կաշառակերությունը բժշկական ասպարեզում ամենից տարածված երևույթն է: Այդ մասին բազում զրույցներ, քննարկումներ կան, սակայն այդպես էլ քարը տեղից չի շարժվում: Մինչև բուժաշխատողի աշխատավարձը չլինի ամենից բարձրը երկրում, նույնիսկ ուսուցչից ու դատավորից էլ բարձր, մեր երկրում առողջապահական համակարգը չի կարող նորմալ արդյունքներ գրանցել:

Թովմաս

N12. Ես բժիշկ եմ: Ինձ համար ցավալի են բոլոր որակումները, որ տալիս են ոլորտի հետ կապ չունեցող մարդիկ բժիշկների մասին: Չի կարելի բուժող մարդուն նման կերպ բնութագրել: Իսկ այն, որ բժիշկների մասնագիտական ու որակական աճին խանգարող շատ ու շատ հանգամանքներ կան, արդեն իսկ փաստ է: Բոլորին է հայտնի, որ բժշկի աշխատավարձը ցածր է: Սակայն այդ փաստն ասել ու անմիջապես բոլորին կոռուպցիայի մեջ մեղադրելը այնքան էլ ճիշտ չէ: Չէ որ բոլոր մարդիկ նույնը չեն:

Բժիշկ Մարտիրոսյան

N13. Ցավալի կարող են լինել մասնագիտական տեսանկյունից, սակայն ցավալի է նաև փաստը, որ այս ամենանուրբ ոլորտում դեռևս կան և շարունակում են լինել նման երևույթներ:

Գայանե

N14. Ես բուժաշխատող եմ, ու բավականին հաջողակ, ես չեմ դժգոհում ոչ իմ վաստակից, ոչ էլ իմ աշխատանքից: Սակայն պետք է ասեմ, որ ինձ ևս դիպչում է այդ խարանը: Երբեմն ես ամաչում եմ, չեմ ուզում բարձրաձայնել, թե բժիշկ եմ: Քանի որ բոլորի մոտ տպավորություն է, թե ես կաշառակեր եմ ու վատ մասնագետ: Հարգելի քաղաքցիներ, փոխեք ձեր վերաբերմունքն այս մասնագիտության նկատմամբ:

Քրիստինե

N15. Գիտեք ինչն է հետաքրքիր. Բոլորը բողոքում են բժիշկներից, բայց առանց բժիշկների ապրել չեն կարող:

Արման

N16. Պարզապես պետք է հանդուրժող լինել: Մեր երկրում ամեն ինչ կամաց-կամաց տեղն է ընկնում: Ամեն ինչ կարծու եմ լավ կլինի:

Աննա

N17. Ես համոզված չեմ, թե այս ոլորտը երբևէ կկանոնակարգվի, քանի որ բժիշկները ամեն ինչի պատասխանն ու արդարացումը գտնում են:  Բայց որևէ արդարացում չի կարող լինել այն մասնագետին, ով հղի կնոջը կարող է սպասեցնել ժամերով, իսկ վերջում ինչ-որ տեղեկանք գրելու համար "գոնե 1000 դրամ" փող ուզել: Մանավանդ, երբ ծննդօգնությունը մեր երկրու անվճար է:

Ալինա -սեփական փորձից




Որոնման նախընտրելի լեզուն ռուսերենն է

Գրանցվել պորտալում
UNICEFNews
Liberia: Children celebrate the International Children's Day of Broadcasting by using the airwaves to advocate for their rights
MONROVIA, Liberia, 19 March 2010 – Children across Liberia celebrated International Children's Day of Broadcasting (ICDB) on March 7. All FM Radio Stations and 20 Community Radio Stations provided opportunities for the children to air their views and advocate on the issues that affect them.
Smart Systems LLC

Նախագծի մասին        Կապ

Copyright © MENQSTYLE LLC 2010. All rights reserved.   Developed by  Smart Systems LLC   Design by  Gavalian Web Design Studio